Registration

ՀՀ դպրոցականների շախմատի18-րդ օլիմպիադայի 4-րդ` եզրափակիչ փուլ

2024-10-10

Ս.թ. նոյեմբերի 1-ից 3-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի կունենա ՀՀ դպրոցականների շախմատի 18-րդ օլիմպիադայի 4-րդ՝ եզրափակիչ փուլը:

Օլիմպիադային մասնակեցլու է 13 թիմ ՝ Երևանից և մարզերից:

Օլիմպիադայի գլխավոր հովանավորն է AGBU Armenia.

  Շախմատի օլիմպիադայի անցկացման կանոնները.

  1. Մրցաշարի II-IV փուլերն անցկացվում են ՖԻԴԵ-ի արագ շախմատի կանոններով:  Խաղացողին տրվում է 10 րոպե մինչև խաղի ավարտը` յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով:
  2. II փուլում կանցկացվի թիմային մրցաշար՝ շվեյցարական մրցակարգով:

Մրցանակային տեղերը կորոշվեն ըստ.

ա) թիմային միավորների հանրագումարի (հաղթանակը գնահատվում է` 2 միավոր, ոչ-ոքին` 1 միավոր, պարտությունը` 0 միավոր).

բ) թիմի անդամների անհատական արդյունքների հանրագումարի.

գ) թիմերի անհատական հանդիպման արդյունքի.

դ) եթե այդ ցուցանիշն էլ է հավասար, ապա անցկացվում է լրացուցիչ մրցախաղ (մրցաշար-մրցախաղ` կայծակնային խաղի կանոններով յուրաքանչյուր, խաղացողին տրվում է 5-ական րոպե):

          Թիմերի քիչ քանակի դեպքում հնարավոր է.

ա) մրցաշարն անցակացնել 7 կամ 5 խաղափուլով,

բ)  անցկացնել թիմային մրցաշար՝ շրջանային մրցակարգով:

3) III փուլում, ինչպես նաև IV` եզրափակիչ փուլում կանցկացվի թիմային մրցաշար՝ շրջանային մրցակարգով: 

  Մրցանակային տեղերը կորոշվեն ըստ.

ա) թիմի անդամների անհատական արդյունքների հանրագումարի.

բ) թիմային միավորների հանրագումարի (հաղթանակը գնահատվում է` 2 միավոր, ոչ-ոքին` 1 միավոր, պարտությունը` 0 միավոր).

գ) թիմերի անհատական հանդիպման արդյունքի.

     դ) եթե այդ ցուցանիշն էլ է հավասար, ապա անցկացվում է լրացուցիչ մրցախաղ   (մրցաշար-մրցախաղ` կայծակնային խաղի կանոններով յուրաքանչյուր, խաղացողին տրվում է 5-ական րոպե):

 

    




Developed by LAB64 LLC