ChessAcademy.am
Գրանցում

«Ծաղկաձոր օփեն 2018» միջազգային մրցաշար

2018-04-09

«Ծաղկաձոր օփեն 2018» շախմատի միջազգային մրցաշարը կմեկնարկի ս.թ. հոկտեմբերի 19-ին։ Խաղերը կընթանան հոկտեմբերի 20-ից 28-ը Ծաղկաձոր Մարիոթ հյուրանոցում (ք. Ծաղկաձոր, Կոտայքի մարզ, ՀՀ): Մրցաշարի կազմակերպիչն է Հայաստանի շախմատի ակադեմիան Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ համատեղ, հովանավորներն են «Պրոֆքոնսալթ» ՍՊԸ-ն և «Ռոյալ» ժամանցի կենտրոնը:

Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 3 400 000 ՀՀ դրամ։

«Ծաղկաձոր օփեն»-ի շրջանակներում կանցկացվեն 4 առանձին մրցաշարեր՝

  • օփեն մրցաշար,
  • մինչև 12 տարեկանների մրցաշար,
  • մինչև 10 տարեկանների մրցաշար,
  • մինչև 8 տարեկանների մրցաշար։

Մրցաշարի մասին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ Կանոնակարգ բաժնում:

Ցուցակագրման վերջնաժամկետն է ս․թ․ հոկտեմբերի 16-ը:

Օգտակար հղումներ





Կազմակերպիչներ





Developed by LAB64 LLC