ChessAcademy.am
Գրանցում

ԾԱՂԿԱՁՈՐ ՕՓԵՆ - 2023 շախմատի միջազգային մրցաշար

2023-03-30

Ս.թ. սեպտեմբերի 19-28-ը Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը, որը տեղի կունենա Ծաղկաձոր Մարիոթ հյուրանոցում (ք. Ծաղկաձոր, Կոտայքի մարզ, ՀՀ):

«Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը կանցկացվի Ա և Բ խմբերով։

Ա խմբի մրցաշարում իրավունք ունեն մասնակցելու 2000 և ավելի բարձր միջազգային վարկանիշ ունեցող շախմատիստները,
Բ խմբի մրցաշարում իրավունք ունեն մասնակցելու 2000-ից ցածր միջազգային վարկանիշ ունեցող և սահմանափակ քանակով վարկանիշ չունեցող շախմատիստները:
Մրցաշարերը կանցկացվեն շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն։

*Մրցաշարի կազմակերպիչները կարող են թույլատրել սահմանափակ քանակով 2000-ից ցածր միջազգային վարկանիշ ունեցող պատանի շախմատիստների մասնակցությունը Ա խմբի մրցաշարին։

Ժամակարգ

Ա խմբի մրցաշար՝ 90 րոպե առաջին 40 քայլի համար` այնուհետև 30 րոպե մինչև պարտիայի ավարտը՝  յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից:

Բ խմբի մրցաշար՝ ­90 րոպե ամբողջ պարտիայի համար` յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից:

Մանրամասն տեղեկատվության համար սեղմեք այստեղ:

Օգտակար հղումներ





Կազմակերպիչներ





Developed by LAB64 LLC