ChessAcademy.am
Գրանցում

Օր Առաջին. Ո՞վ է հաղթելու Ծաղկաձոր Օփեն մրցաշարը

2023-09-21

Երրորդ տարին անընդմեջ Ծաղկաձոր Օփենը արագորեն տարածվում է տարածաշրջանում՝ տարեցտարի գրավելով տարբեր երկրներից ավելի ուժեղ շախմատիստների: Եթե առաջին երկու մրցաշարերում մասնակիցների մեծ մասը Հայաստանից էր, այժմ հիմնական ֆավորիտների թվում են նաև Հնդկաստանի և Իրանի շախմատիստները։

Ընդհանուր առմամբ Ա մրցաշարում մասնակցցում է 21 ՄԳ և 17 ՄՎ, 1 ԿՄԳ և 5 ԿՄՎ:

«Բ» մրցաշարին մասնակցում են հարյուրից ավելի շախմատիստներ, որի մեծամասնությունը 8-ից 18 տարեկան տարբեր մանկապատանեկան մրցաշարերի կանոնավոր մասնակիցներ են:

Բազմաթիվ տիտղոսակիր շախմատիստներ և երիտասարդներ մասնակցել են Ծաղկաձոր Օփեն 2023-ի հանդիսավոր բացումից անմիջապես հետո կայացած կայծակնային մրցաշարին: Ոչ ոք չէր ցանկանում բաց թողնել գրոսմայստերների դեմ ուժերը։

Առաջիկա օրերին սպասվում են դիտարժան և հետաքաքիքիր խաղափուլեր։

 

 

 

Օգտակար հղումներ





Հովանավոր





Կազմակերպիչներ





Developed by LAB64 LLC