ChessAcademy.am
Գրանցում

Օր չորրորդ. Ծաղկաձոր Օփեն 2023

2023-09-24

Ծաղկաձոր Օփեն 2023-ի հինգերորդ տուրից հետո մենք ունենք միանձնյա առաջատարներ՝ 17-ամյա Պրանեշ Մ-ն, ով մեկ տարի առաջ դարձավ 79-րդ հնդիկ գրոսմայստերը և 14-ամյա Սինա Մովահեդը Իրանից: Նրանցից յուրաքանչյուրը ունի 5 հնարավորից 4.5 միավոր։

Պրանեշ Մ-ն անցած տարի նվաճեց Ռիլթոնի գավաթը՝ վաստակելով 8 միավոր 9 հնարավորից ից և ձեռք բերելով իր երրորդ նորման: Մեկ կամ երկու տարուց նա կարող է մարտահրավեր նետել Գուկեշ Դ-ին, Պրագնանանդհա Ռ-ին և Արջուն Էրիգաիսիին:

Ինչ վերաբերում է Սինա Մովահեդին, ապա նրա մասին առայժմ շատ քիչ բան գիտենք։: Ծաղկաձոր օփենում խոսում են նրա ուժեղ քայլերի և 14-ամյա պատանու համար անսովոր հանգստության մասին։

Վիճակահանության արդյունքում առաջին խաղատախտակի վրա հայտնվեցին երկու վետերաններ՝ Տիգրան Լ. Պետրոսյանը և Ալեքսեյ Ալեքսանդրովը, իսկ Սինա Մովահեդը և Սեյեդ Աբոլֆազլ Մուսավիֆարը պայքարեցին նրանց կողքին երկրորդ և երրորդ խաղատախտակների վրա:

Կրիշնան Սասիկիրանը ևս մեկ ոչ-ոքի խաղաց սև խաղաքարերով, սակայն 2022 թվականի օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Ադհիբան Բ.-ն պարտվեց Ալեքսանդր Ուսովին, ով 14 տարեկան էր: Համարձակ երիտասարդը ունեցավ գեղեցիկ սկզբնախաղ  և 26-րդ քայլին թողեց գրոսմայստրին առանց խաղաքարի և առանց պայքարը շարունակելու ցանկության։

Օգտակար հղումներ





Կազմակերպիչներ





Developed by LAB64 LLC