ChessAcademy.am
Կայծակնային շախմատի մրցաշար Ծաղկաձորում
2026-10-28«Ծաղկաձոր Օփեն 2026» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակում հոկտեմբերի 28-ին անցկացվեց կայծակնային շախմատի մրցաշարը։
Մրցաշարի արդյունքներով հատուկ և հիմնական մրցանակային տեղեր զբաղեցրին հետևյալ շախմատիստները։
Հատուկ մրցանակներ`
Մինչև 12 տարեկան պատանիների լավագույն արդյունք՝ Աշոտ Ավետիսյան
Մինչև 12 տարեկան աղջիկների լավագույն արդյունք՝ Գաբրիելա Ավաքյան
Մինչև 14 տարեկան պատանիների լավագույն արդյունք՝ Արտյոմ Մամիկոնյան
Մինչև 14 տարեկան աղջիկների լավագույն արդյունք՝ Սինգ Լիդա
50+ տարիքային խմբի լավագույն արդյունք՝ Վաչագան Շեգունց
Մինչև 2000 վարկանիշ ունեցող մասնակիցների լավագույն արդյունք՝ Սուրեն Գեսյան
Լավագույն կին շախմատիստ՝ Անահիտ Մկրտչյան
Հիմնական մրցանակներ`
5-րդ տեղ՝ ՄԳ Արթուր Դավթյան
4-րդ տեղ՝ ՄՎ Ալեքս Սահակյան
3-րդ տեղ՝ ՎԹ Գագիկ Նավոյան
2-րդ տեղ՝ ՖՎ Էրիկ Չաքրյան
1-ին տեղ՝ ՄԳ Շանթ Սարգսյան
Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին և մաղթում նոր հաջողություններ առաջիկա մրցաշարերում։