ChessAcademy.am
Գրանցում

«Ծաղկաձոր Օփեն 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողն է ՄՎ Արսեն Դավթյանը

2026-11-02

Մեկ շաբաթ լարված պայքար, հարյուրավոր պարտիաներ, բազմաթիվ հիշարժան պահեր և, իհարկե, մրցանակակիրներ

Ավարտվեց «Ծաղկաձոր Օփեն 2026» շախմատի միջազգային մրցաշարը, որն այս օրերի ընթացքում համախմբել էր 10 երկրներից ժամանած ավելի քան 200 շախմատիստների։ Ինը խաղափուլերի ընթացքում երկու մրցաշարային խմբերում ծավալված պայքարն իր հանգուցալուծումը ստացավ հոկտեմբերի 30-ին կայացած փակման հանդիսավոր արարողությամբ։

Արարողությանը ներկա էին Mastercard Armenia-ի բիզնեսի զարցաման մենեջեր Արսենյա Էլչյանը, «ԱրարատԲանկ»-ի քարտային պրոդուկտների ղեկավար Լիանա Եփրեմյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամ Աղասի Ինանցը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-գլխավոր տնօրեն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը։ 

Մրցանակաբաշխությունից առաջ ներկաները դիտեցին մրցաշարի ամփոփիչ տեսանյութը՝ ևս մեկ անգամ վերհիշելով անցած շաբաթվա ամենահիշարժան պահերը։

Այժմ ներկայացնում ենք մրցաշարի մրցանակակիրներին

Բ խմբի հատուկ մրցանակներ՝ 

Մինչև 12 տարեկան մասնակիցների լավագույն արդյունք՝ Հակոբ Բաղմանյան

Մինչև 14 տարեկան մասնակիցների լավագույն արդյունք՝ Հակոբ Պետրոսյան

Կանանց 1-ին տեղ՝ Նելլի Ջալալյան

Հիմնական մրցանակներ՝ 

7-րդ տեղ՝ Գոռ Դաբաղյան
6-րդ տեղ՝ Ռոման Շանոյան
5-րդ տեղ՝ Մարիամ Խաչատրյան
4-րդ տեղ՝ Վահան Դեմուրչյան
3-րդ տեղ՝ Համայակ Ստեփանյան
2-րդ տեղ՝ Սամվել Մեսրոպյան
1-ին տեղ՝ Նարեկ Մկրտչյան


Ա խմբի հատուկ մրցանակներ՝

Մինչև 12 տարեկան մասնակիցների լավագույն արդյունք՝ Դավիթ Մելքոնյան

Մինչև 2000 միջազգային վարկանիշ ունեցող մասնակիցների լավագույն արդյունք՝ Համլետ Սահակյան

Մինչև 16 տարեկան աղջիկների լավագույն արդյունք՝ Սոնա Կրկյաշարյան

Կանանց 1-ին տեղ՝ Անահիտ Մկրտչյան

Կոտայքի մարզի մասնակիցների շրջանում լավագույն արդյունք՝ Սուրեն Պողոսյան

Մինչև 16 տարեկան մասնակիցների լավագույն արդյունք՝ Մակար Բեևդաշկևիչ

Ակադեմիայի սաների շրջանում լավագույն արդյունք՝ Դավիթ Դավթյան

Մինչև 2200 միջազգային վարկանիշ ունեցող մասնակիցների լավագույն արդյունք՝ Հայկ Մաղաքյան

Հիմնական մրցանակներ՝ 

10-րդ տեղ՝ ՄՎ Բենիկ Ագասարով
9-րդ տեղ՝ ՄՎ Արմեն Բարսեղյան
8-րդ տեղ՝ ՖՎ Էրիկ Չաքրյան
7-րդ տեղ՝ ՄՎ Սեյեդ Կիան Պուրմուսավի
6-րդ տեղ՝ ՄԳ Լևոն Բաբուջյան
5-րդ տեղ՝ ՎԹ Դմիտրի Պետուխով
4-րդ տեղ՝ ՖՎ Վոլոդյա Թորոսյան
3-րդ տեղ՝ ՄՎ Էրիկ Գասպարյան
2-րդ տեղ՝ Վալերի Սվիրիդով
1-ին տեղ՝ ՄՎ Արսեն Դավթյան

Մրցանակակիրները պարգևատրվեցին նաև մեր գործընկերներ «ԱրարատԲանկը»-ի, ChessMood-ի և Chessify-ի կողմից պատրաստած հատուկ մրցանակներով։

Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին և մրցանակակիրներին, իսկ մրցաշարի բոլոր մասնակիցներին շնորհակալություն հայտնում հետաքրքիր պայքարի, գեղեցիկ պարտիաների և «Ծաղկաձոր Օփեն 2026»-ի մասնակիցը լինելու համար։

Մինչև հաջորդ շախմատային հանդիպում:

Օգտակար հղումներ





Հովանավոր





Կազմակերպիչներ





Developed by LAB64 LLC