ChessAcademy.am
Վերջին խաղափուլ և վերջին հնարավորություն
2026-10-30Սկսվել է «Ծաղկաձոր Օփեն 2026» շախմատի միջազգային մրցաշարի 9-րդ խաղափուլը։ Ա խումբը 7,5 միավորով գլխավորում է Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Սվիրիդովը, իսկ Բ խմբում առաջատարն է Հայաստանը ներկայացնող Նարեկ Մկրտչյանը՝ 7 միավորով։
Առջևում վերջին խաղափուլն է, և պայքարը դեռ ավարտված չէ։ Կպահպանե՞ն առաջատարները իրենց դիրքերը, թե՞ վերջին պարտիաները կփոխեն մրցաշարային աղյուսակը։
Հաղթողների անունները հայտնի կդառնան շուտով։


