ChessAcademy.am

Մեկնարկեց Ծաղկաձոր օփենը

2018-10-20

Ծաղկաձորում կայավ Ծաղկաձոր օփեն շախմատի միջազգային 2-րդ մրցաշարի բացման արարողությունը:
Արարողությանը ներկա էին Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը, մրցաշարի գլխավոր հովանավոր Արմեն Ունանյանը, մի շարք պատվավոր հյուրեր և շախմատիստներ: Պարոն Հարությունյանը, պարոն Լպուտյանը և պարոն Ունանյանը հանդես եկան խոսքով՝ ողջունելով շախմատիստներին և շնորհավորելով բոլոր ներկաներին մրցաշարի մեկնարկի կապակցությամբ: 

Բացման արարողության ավարտին տեղի ունեցավ օփեն խմբի վիճակահանության արարողությունը, որտեղ Հայաստանի տղամարդկանց 2018 թվականի առաջնության չեմպիոն, Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանն ընտրեց սև գույնը:
Ծաղկաձոր օփեն շախմատի միջազգային մրցաշարն այս տարի կանցկացվի 4 տարբեր խմբերով: Հաղթողի կոչման համար կպայքարեն 5 երկրների շուրջ 150 շախմատիստներ:
Բացման արարողությունից անմիջապես հետո մեկնարկեցին առաջին տուրի հանդիպումները:

 

Օգտակար հղումներ





Հովանավոր





Կազմակերպիչներ





Developed by 5165m Studio